ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և նրան զինվորական ծառայությունից արձակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»: