ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հղիության մասին տեղեկությունը հրապարակելուց հետո առաջին անգամ ներկայացավ հանրությանը, հայտնում է WTA-ն Twitter-ում։
Met Gala-ի ժամանակ Ուիլյամսը կարմիր գորգի վրա է հայտնվել Versace-ից ընտրված զմրուխտյա զգեստով, որն ընդգծում էր նրա հղիությունը։
.@SerenaWilliams wows at #MetGala 😊
— WTA (@WTA) 2 мая 2017 г.
Shows off new baby bump--> https://t.co/yaTIBJb2py pic.twitter.com/UpZ60nu05Z
Սերենային ուղեկցում էր փեսացուն` Reddit սոցցանցի հիմնադիրներից մեկը, 34-ամյա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը։
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ թենիսիստուհին, որը սեպտեմբերին կդառնա 36-տարեկան, երեխայի է սպասում։ Երեխան կծնվի աշնանը։ Երեխայի հայրը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որի հետ նշանադրության մասին Սերենան հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերին։
Սերենա Ուիլյամսն ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի է։ 2002 թվականի հուլիսի 8-ին նա դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնական վերադարձել 6 անգամ։ 2013 թ. փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։ Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, որի պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը։ Գործող թենիսիստների շարքում Ուիլյամսը «Մեծ սաղավարտ» մրցաշարի ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։