ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգից առաջ հաղորդավար և «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հանդիպել է ընկերոջը` Գարիկ Մարտիրոսյանին։
Այդ հանդիպման մասին Թինա Կանդելակին պատմել է Instagram-ի իր էջում։ Հայտնի չէ` նրանք կատակել են իրար հետ, թե խայթել են իրար. ավելի լավ է լսենք, թե ինչ են միմյանց ասել հայտնի հաղորդավարները։
Միայն նշենք, որ Գարիկն Instagarm-ի իր էջում նախաձեռնած նախագծի կապակցությամբ, որի շրջանակում նա իր բաժանորդներից ամենասրամտին օրական 100 եվրո է տալիս, գրել է, որ հումորն ազգություն չի ճանաչում և հաղթում է ամենասրամիտ մասնակիցը։
Թինային հետաքրքրել է, թե որքան կդիմանա Գարիկի բյուջեն։
«Հայերն, իհարկե, անչափ հարուստ են»,- գրել է Թինան։
«Ոչ, մենք հոգեպես ենք հարուստ»,- պատասխանել է Գարիկը։