ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մոսկվա-Բանգկոկ չվերթն իրականացնող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը մայիսի 1-ի առավոտյան մինչ վայրէջք կատարելը հայտնվել է ուժեղ մրրիկի գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
При подлете к аэропорту Бангкока (Таиланд) рейс SU 270 попал в зону сильной турбулентности https://t.co/cFvHJD8ksj
— Аэрофлот (@aeroflot) 1 мая 2017 г.
ԶԼՄ-ների տվյալներով, օդանավը վեր է շպրտվել 100-200 մետր։ Հարվածից Boeing 777-ի սրահն, ինքնըստինքյան, մասնակի անցել է վթարային ռեժիմի։
«Դեռևս ես կարող եմ միայն հաստատել փաստը, որ ինքնաթիռը հայտնվել է մրրիկի գոտում, ուղևորները տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում»,— մեջբերվում է Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի խոսքերը։
Հիվանդանոցում են գտնվում Թաիլանդում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչները, այդ թվում՝ հյուպատոսական բաժնի ղեկավարը։ Դեսպանատանը վստահեցրել են, որ բոլորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, սակայն ճշտվում է տուժածների ցուցակը։ Ականատեսի խոսքով` վթարի արդյունքում երեխաներ են տուժել։ Ռուսաստանի դեսպանատունը թեժ գիծ է բացել. +66-2-223-498-24։