00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յոթ տարեկան Արփի Ղազարյանը՝ «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթող

© Sputnik / Asatur YesayantsAurora Prize
Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամփոփվել են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի արդյունքները, և արդեն հայտնի է հաղթողի անունը:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսԻ — Sputnik. Մայիսի 1-ին հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին իր գեղանկարով հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, որը Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է:

© IDeA foundationԱրփի Ղազարյանի գեղանկարը
Подведены итоги Творческого конкурса «Аврора» - Sputnik Արմենիա
Արփի Ղազարյանի գեղանկարը

Երկրորդ մրցանակը ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլևան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանակներ է շնորհվել մրցույթի երկու մասնակիցների՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն,) և Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երևան):

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով և բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որը կկայանա մայիսի 28-ին Երևանում:

Нубар Афеян. Номинация Aurora Prize - Sputnik Արմենիա
«Ավրորա» մրցանակի հավակնորդների անուններն արդեն հայտնի են

«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցան արժևորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարևոր գործ են անում, ոգևորվեցին, — ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը, — մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը և երեխայի ազնվությունը, ինչպես նաև աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»:

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաև կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղըզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից և Ֆրանսիայից:

Русская версия

Լրահոս
0