ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Լոռու մարզի Լորուտ գյուղում գետն ընկած երեխան Շամուտ գյուղից է, 14 տարեկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Շամուտ գյուղի գյուղապետ Բաղիշ Վանյանը: Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ երեխան գետն է ընկել գնդակի հետևից վազելիս:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2-3 ժամ առաջ: Գյուղապետը նաև նշեց, որ գետն իրականում այնքան էլ խոր և վարար չէ, բայց տարվա այս եղանակին վարարած է եղել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 1-ին, ժամը 15:07 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: