00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապնախարարի խորհրդական. Մայիսի 1-ին աշխատող քաղաքացիները պետք է վճարվեն կրկնակի

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցСоискатели заполняют анкеты. Архив
Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աշխատողների իրավունքների ամենաշատ հանդիպող խախտումներն են անօրինական աշխատանքն, աշխատավարձերի ուշացումներն ու չվճարումները, հանգստի իրավունքի խախտումն ու աշխատանքից անօրինական ազատումները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց վերանայել աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթներ: Թե կոնկրետ որ դրույթներն են փոփոխվելու, այսօր` մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով խորհրդական Թադևոս Ավետիսյանը:

Первомайская демонстрация во Владивостоке - Sputnik Արմենիա
Տոնդ շնորհավոր, աշխատավոր, կամ կեցցե՛ մայիսի 1-ը

Նրա խոսքով` փոփոխություններն ուղղված են լինելու գործատուների վրա գործող օրենսգրքով դրված վարչական բեռը թեթևացնելուն: Օրենքից պետք է վերացվեն լրացուցիչ ծախսեր, թղթատարություն ենթադրող կարգավորումները: Իսկ աշխատանքի պայմանները, ինչպես նախարարի խորհրդականը նշեց, կպարտադրի ոչ թե օրենքն, այլ կպայմանավորվեն գործատուն ու աշխատողը:

«Այն պայմանները, որոնք պետք են աշխատողին, դրանց սահմանումը պետք է լինի ոչ թե կոշտ օրենքներով ու մանրամասներով, այլ պետք է առավելագույնս թողնվի գործատուի և աշխատողի արդյունավետ բանակցությունների արդյունքում ձևավորված պայմանավորվածության վրա»,-ասաց Ավետիսյանը:

Նոր օրենքի նախագծի հեղինակների համոզմամբ` այս մոտեցումը կարող է նպաստել արհմիությունների դերի ամրապնդմանն ու դրանց ՝ որպես աշխատողների իրավունքների ոչ պետական վերահսկող մարմինների կայացմանը:

Միաժամանակ, նոր՝ առավել թեթև կարգավորումները, Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, կնպաստեն գործատուի կողմից չարաշահումների բացառմանը:

«Բոլորս գիտենք, որ շատ հաճախ պայմանագրերում գրված է մի բան, իրական կյանքում մեկ այլ բան է: Շատ հաճախ այդ փաստաթղթերը, երբ սարքվում և դրվում են դարակներում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ իրականացվում են: Միշտ ավելորդ կարգավորումներն առաջացնում են խթան, որ դրանից խուսափեն և՛ գործատուները, և՛ աշխատողները»,- ասաց նա:

Օրենսգրքի փոխարեն փոխադարձ համաձայնությամբ ձեռք բերված կարգավորումները կարձանագրվեն աշխատանքային պայմանագրում, որն աշխատողի համար իրավական հիմք կծառայի գործատուին որոշակի պահանջներ ներկայացնելու համար:

Ի դեպ, այսօր՝ մայիսի 1-ին, աշխատող բոլոր ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ ասուլիսին ներկա լրագրողներին նախարարի խորհրդականը խորհուրդ տվեց գործատուից արտաժամյա աշխատանքի դիմաց հիսուն տոկոս հավելավճար պահանջել:

© Sputnik / Nelli DanielyanԹադևոս Ավետիսյան
Тадевос Аветисян - Sputnik Արմենիա
Թադևոս Ավետիսյան

Փոխարենը մենք էլ նախարարի խորհրդականին հիշեցրեցինք, որ վարչապետը կառավարության անդամներին հրահանգել է աշխատել ոչ թե 8, այլ 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը: Ուստի, գործադիր իշխանության ներկայացուցչից հետաքրքրվեցինք`նախարարներն ու նրանց աշխատակազմերն արտաժամյա այդ աշխատանքի դիմաց հավելյալ վճարվում են արդյո՞ք: Թադևոս Ավետիսյանը փաստեց, որ նախարարները, փոխնախարարներն ու վարչության պետերը օրենքով հավելավճարներ չպիտի ստանան, քանի որ նրանց աշխատանքը համարվում է չնորմավորված: Մնացած աշխատողները ստանում են հավելյալ վճարներ, թե ոչ, խորհրդականը տեղյակ չէ:

«Մնացած աշխատողները կարող են աշխատաժամանակից դուրս մնալ աշխատավայրում միայն բացառիկ դեպքերում, գործատուի ընդունած ներքին իրավական ակտի, կամ հրամանի հիման վրա՝ որպես արտաժամյա աշխատանք: Իսկ արտաժամյա աշխատանքի դիմաց այսօրվա կարգավորումներով, աշխատողը, բացի ժամային վարձատրությունից, պետք է ստանա առնվազն 50% հավելում»,- ասաց Ավետիսյանը:

Ի դեպ, արտաժամյա չվճարվող աշխատանքը Հայաստանում աշխատողների իրավունքի առավել հաճախ հանդիպող խախտումներից է: Առաջին տեղում են նաև անօրինական՝ չգրանցված աշխատանքը, աշխատավարձերի ուշացումները, հանգստի իրավունքի խախտումն ու աշխատանքից անօրինական ազատումները:

 

Լրահոս
0