00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարդաշյան. Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք

© Sputnik / Асатур ЕсаянцКим Кардашян
Ким Кардашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ամերիկյան հեռուստաաստղ, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը, հատկապես վերջին տարիներին, հաճելիորեն զարմացնում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված իր ձեռնարկումներով:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այս տարի ապրիլի 24-ին նա անմոռուկի տեսքով Kimoji էր հրապարակել թվիթերյան իր էջում, մասնակցել «Խոստում» ֆիլմի I promise ակցիային: Չմոռանանք, որ անցած տարի նա հակընդեմ հոդվածով հանդես եկավ հեղինակավոր Waal street journali_ի հակահայկական հոդվածի դեմ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց: Հոդվածում ժխտվում է Հայոց ցեղասպանության իրողությունը։ Քարդաշյանը բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել այդ հակահայկական հոդվածի հասցեին։

«Փողը խոսում է, և այս պահին այն խոսում է աղբի մասին»,- այսպես է սկսել Քիմն իր հոդվածը:

Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը անմոռուկի տեսքով նոր Kimoji է ներկայացրել

Wall Street Journal-ի հոդվածը Քարդաշյանն անվանել է անհեթեթություն, ընդգծել, որ այն հիասթափեցնող ու վտանգավոր է։

«Եթե դա աներ ինչ-որ էժանագին ամսագիր, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին Wall Street Journal-ն է, Հայոց ցեղասպանության վրա գումար վաստակելու համար, ամոթալի և անթույլատրելի է:

Իմ ընտանիքն ու ես անծանոթ չենք մամուլում տեղ գտնող անհեթեթություններին: Մենք սովորել ենք անտեսել դրանք: Ստերը լավ վերնագրեր են ունենում, լավ վերնագրերը` լավ շապիկներ, որոնք էլ, իրենց հերթին, լավ վաճառվող ամսագրեր են դառնում։ Երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող դա անտեսել»,-գրել է Քիմ Քարդաշյանը։

Գովազդի համար վճարել է համացանցի թուրքական հարթակը։

Քիմը պատմել է, որ ի պատասխան իրենց հարցումների պարբերականը ասել է, թե իրենք տպում են լայնածավալ գովազդներ, այդ թվում` սադրիչ թեմաներով։

«Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան պատասխանատվություն կրեր Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ. Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։ Մենք հիշում ենք և պետք է հիշենք: Մենք պետք է խոսենք այդ մասին մինչև մեր կառավարությունը ճանաչի այն, քանի որ, ժխտելով անցյալը, վտանգում ենք մեր ապագան: Երբ մենք լռում ենք գումարի, վախի և ուժի դիմաց, սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է:

Մենք պետք է պատասխանատու լինենք մեր երեխաներին փոխանցած մեսիջի համար: Մենք պետք է հարգենք պատմական Ճշմարտությունները, որպեսզի պաշտպանենք մեր ապագան: Պետք է ավելի լավ գործենք»,- գրել է Քիմը:

Անդրադառնալով ամսագրի պնդմանը, թե իրենք ընդամենը բազմազան գովազդային նյութեր են տպում` Քիմն ասել է, որ եթե դուք իրականացնում եք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի քարոզչությունը, դուք չեք ներկայացնում «սադրիչ կարծիք», դուք կեղծիք եք տարածում: Դա միանգամայն անմիտ, ավելին` վտանգավոր քայլ է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք, հարց է հղում ամսագրի խմբագրությանը հայտնի հեռուստաաստղը։

Լրահոս
0