ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ցրտահարության վտանգի մասին զանգեր է ստանում տարբեր տեղերից։
«Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա»,- գրել է Սուրենյանը
Նա նշել է, որ առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9-ից +11 աստիճան տաքություն:
«Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված»,- շեշտել է Սուրենյանը: