ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Այս մասին Twitter սոցիալական ցանցում է հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա տեղեկացրել է նաև, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
В Москве завершилась встреча глав МИД #Армения, #Россия и #Азербайджан|a. Подробности скоро на https://t.co/e3NLYqvmmb pic.twitter.com/fxDNOuH7eV
— Tigran Balayan (@tbalayan) 28 апреля 2017 г.
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ։ Նա նաև տեղեկացրել էր, որ համապատասխան փուլում նախարարներին կմիանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։