ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) նոր վավերագրական ֆիլմը լայն լսարանին կներկայացվի ԱՄՆ-ում հոկտեմբերի 6-ին։ Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
Ցեղասպանության պատմությունը կներկայացնեն փորձագետ պատմաբաններն ու ոճրագործության ականատեսները։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը հանդես գալիս է փորձագետի դերում, հայտարարել է, որ հայերի զանգվածային ոչնչացումը նախապես ծրագրված է եղել։
Փորձագետի դերում հանդես է գալիս նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին աշխատակցուհին, որը պարզաբանում է, թե ինչու Սպիտակ տունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
«Նա աշխատել է ՀԴԲ-ում։ Այժմ նա ամեն ինչ կպատմի», —գործակալն այսպես է ներկայացվում ֆիլմի թրեյլերում։