00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման օրն արդեն հայտնի է

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЗаседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств
Заседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է արտգործնախարարների եռակողմ հանդիպման ամսաթիվը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում ապրիլի 28-ին։ Այս մասի հատնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպում կանցկացնեն ապրիլի 28-ին Մոսկվայում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է 2016 թվականի ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարել էր, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0