Լևոն Ավագյան
Ավանդույթի համաձայն՝ մարզական ակումբի ներկայացուցիչներն ամեն տարի միասին են բարձրանում Ծիծեռնակաբերդի բարձունք և խնկարկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո ակումբի նախագահն օրվա խորհրդի և ապագայի անելիքների սաների համար պատմադաստիարակչական դաս է անցկացնում հենց հուշահամալիրի տարածքում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Լևոն Ավագյանը նշեց, որ մարզական այս ընտանիքում կարևորում է մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացումն, այլև գաղափարական հասունությունը։
Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):