ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայ տաղանդները շարունակում են զարմացնել, այս անգամ արդեն՝ Հոլանդիայի հողի վրա:
Երեկ տեղի ունեցավ հոլանդական «Голос. Дети» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ ելույթ ունեցավ մեր հայրենակից 9-ամյա Աննա Գրիգորյանը. հիանալի կատարում, արտիստիկ, խիզախ, համարձակ և անսովոր՝ մեծի գիտակցմամբ, սակայն մանկական անկաշկանդությամբ: Սա այն դեպքն է, երբ ցանկացած հիացմունքի խոսք չափազանցություն չէ: Ամեն դեպքում, ավելի լավ է մեկ անգամ լսեք ինքներդ:
Կույր լսումների ժամանակ Աննան պարզապես հիացրել էր ժյուրիի անդամներին և հանդիսատեսին լեգենդար Ջեյմս Բրաունի This is a Man's World իր կատարմամբ: Գերեց այնպես, որ նրա ապագա ուսուցիչ Ali B-ն ծնկի իջավ նրա առջև, այնուհետև բարձրացրեց ձեռքերի վրա:
Մրցույթում հաղթանակ տարավ ավելի փորձառու թիմակից Իրիսը, բայց դա մանրուք է, իսկ քվեարկությունը կարող է սուբյեկտիվ լինել:
Բրավո, միշտ առաջ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հավանաբար, արդեն նկատել է նոր փոքրի աստղին. կարծես «Եվրատեսիլին» մասնակցելու համար ևս մեկ վառ աստղ է մեծանում: