00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Դավիթ Հարությունով
Դեսպան Արսենյանի մասնակցությունը ԱՊՀ-ի անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը կարող է պայմանավորված լինել նաև ԱԽՔ Արմեն Գրիգորյանի անձով.Հարությունով
09:48
4 ր
Աշոտ Մելքոնյան
Պետական խորհրդանիշների հարցում պետք է զգուշավոր լինել.Մելքոնյան
09:52
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլայ Զլոբին․ եկել է Հայաստանի ժամանակը

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Николай Злобин
XI заседание клуба Валдай. Николай Злобин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ունի այն զարմանալի, անհամեմատ փափուկ ուժը, որի կարիքը ժամանակակից աշխարհը շատ ունի, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանը պետք է դրսևորի իրեն միջազգային ասպարեզում, եկել է դրա ժամանակը, Sputnik Արմենիային ասաց Վաշինգտոնի գլոբալ շահերի կենտրոնի հիմնադիր և նախագահ Նիկոլայ Զլոբինը։

«Հայաստանի համար կարևոր է հասկանալ, որ աշխարհի համար արժեք է ներկայացնում հենց ինքն իրենով, այլ ոչ թե որպես այլ ուժերի հավելված, լինի դա Եվրամիությունը, Ռուսաստանը, Ամերիկան և այլն»,- ասաց Զլոբինը։

АРМЕНИЯ АХПАТ МОНЫСТЫРЬ - Sputnik Արմենիա
Զլոբին. Հայաստանն ապագայի նախատիպն է

Նրա խոսքով՝ հիմա եկել է այն երկրների ժամանակը, որոնք նախկինում միջազգային ասպարեզում իրենց դրսևորելու հնարավորություն չունեին։ Նրանց դիրքորոշումներն ու ձայնը չէր լսվում, քանի որ մեծ երկրները ճնշում էին այնպիսի փոքր ու միջին պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարծում է փորձագետը։

«Հայաստանի և նման երկրների ժամանակն է եկել։ Պետք չէ բաց թողնել պահը, բայց դա կախված է այն բանից, թե հայկական քաղաքական վերնախավը, ղեկավարությունը ինչքանով է պատրաստ վերցնել իր վրա երկրի ապագայի համար պատասխանատվությունը՝ չդնելով այն Ռուսաստանի կամ այլ մի երկրի ուսերին։ Ինչքանով են նրանք պատրաստ ասել՝ «մենք գիտենք, որոնք են Հայաստանի ռազմավարական, պատմական, ազգային շահերը, մենք պատրաստ ենք դրանք ձևակերպել և պաշտպանել»»,- նշեց Զլոբինը։

Նրա խոսքով՝ այստեղ սկզբունքային է այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանը ցանկանում է լինել ողջ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչը, օգտագործելով Սփյուռքն՝ իր գաղափարները, նպատակները, դիրքորոշումներն ու շահերը առաջ տանելու համար։

«Կարծում եմ՝ Հայաստանն ունի զարմանալի, անհամեմատելի փափուկ ուժ։ Այսօրվա աշխարհում այդ գործիքը շատ մեծ պահանջարկ ունի։ Ռազմական ուժ շատ կա, իսկ փափուկ, մշակութային, ինտելեկտուալ, կրոնական և լեզվական՝ ոչ։ Ինձ թվում է՝ հայկական փափուկ ուժը, երևի, չի զիջում Իսրայելի փափուկ ուժին»,- ասաց Զլոբինը։

Նա կարծում է, որ Հայաստանն օգտագործում է Սփյուռքի ներուժը տասնյակ անգամ ավելի քիչ, քան կարող էր։

Միաժամանակ, քաղաքագետը մատնանշում է երկրի հետաքրքիր աշխարհագրական դիրքը։

Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Գիտնականներն ապացուցել են հայերի գենետիկ դիմացկունությունը

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, ողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այն ունի մի ազգի համբավ, որը միշտ շատ կշռադատված դիրքորոշում է ունեցել՝ առանց ծայրահեղությունների։ Դա, այսպես ասած՝ փոխզիջումների մշակույթ է, որը մեզ արդիական աշխարհում շատ է պակասում»,- ասաց Զլոբինը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն առանձնանում է պետականության շատ խորը արմատներով, որոնք գրեթե ոչ մի պետություն չունի։

«Դա հսկայական պաշար է, որը պետք է օգտագործել։ Ինձ թվում է՝ շատ ցավալի է, որ Հայաստանը ոչ բավարար է օգտագործում այդ պաշարը։ Այն աշխարհում պահանջարկ ունի, պահանջված է փորձը, թե ինչպես կարելի է վերապրել ծանր, ճնշման և հալածանքի պայմաններում, երբ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով մեկ»,- ընդգծել Զլոբինը։

Փորձագետը նաև գնահատական է տվել հայերին։ Նրա կարծիքով՝ կովկասյան տաքարյունությամբ հանդերձ, հայերը հանգիստ մարդիկ են։

«Յոթ անգամ չափում են՝ մեկ անգամ կտրում։ Երևի, երկար-երկար պատմությունն է բերել ձեզ դրան»,- հավելեց Զլոբինը։

Русская версия

Լրահոս
0