00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տիտանիկի» կործանման ժամանակ փրկված հայը փրկվեց նաև ցեղասպանությունից

© Photo : 20th Century Fox (1997)Титаник
Титаник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տիտանիկը» կործանվեց նավի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով: Դրանում միշտ համոզված է եղել նավի փրկված ուղևորներից մեկը` գրականագետ, հրապարակախոս Վաղինակ Բյուրատը, հայտնի արևմտահայ գրող Սմբատ Բյուրատի (Սմբատ տեր-Ղազարյանցի) որդին: Վաղինակին վիճակված էր երկու անգամ «ծնվել»:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

XX դարի ամենախոշոր աղետը` «Տիտանիկ» նավի խորտակումը, շուրջ 1,5 հազար մարդու կյանք խլեց, որոնց թվում կային նաև հայեր: Տարբեր տեղեկությունների համաձայն, չարաբաստիկ ուղևորության տոմս էր գնել 7-12 հայ: Նրանցից շատերը փախչում էին Արևմտյան Հայաստանից` փրկվելով թուրքերի ճնշումներից: Հաջողվեց փրկվել միայն 3-4 հայի, այդ թվում նաև գրականագետ, հրապարակախոս Վաղինակ Բյուրատին:

Ճակատագրական տոմս դեպի Բոստոն

Կոստանդնուպոլսի հայ մտավորականության վառ ներկայացուցիչներից մեկը` Վաղինակ Բյուրատը, 26 տարեկանում հոր` Սմբատի հետ զբաղվում էր գրահրատարակչությամբ: Դա էլ դարձավ Ամերիկա գործուղվելու նպատակը, որտեղ նա պետք է տաներ գրքի մեծ խմբաքանակ:

«Հյուպատոսական բաժնում նրան մերժեցին ուղևորության մեկնել առողջական խնդիրների պատճառով` առաջարկելով վերջնականապես ապաքինվել և վերադառնալ մի քանի ամիս հետո: Այդուամենայնիվ, հոր կապերի շնորհիվ Վաղինակին հաջողվեց թույլտվություն ստանալ»,- Sputnik Արմենիային է պատմում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը:

© Photo : History«Տիտանիկ»
Титаник - Sputnik Արմենիա
«Տիտանիկ»

Վաղինակը մեկնեց Մանչեսթեր, այնտեղից էլ Սաութհեմպտոն, որտեղ էլ ստացավ «Տիտանիկի» տոմսը: 12 քմ նավախցիկը, որտեղ տեղավորվեց Վաղինակը, հարմարավետ էր, կահավորված էր երկհարկանի մահճակալներով: Նրա հարևանները անգլիացի երկու ջենտլմեններ էին և Մորեն անունով մի ֆրանսիացի, որը Վաղինակի հասակակիցն էր: Երիտասարդ հայը մտերմացավ Մորենի հետ, քանի որ մանկուց հիանալի տիրապետում էր ֆրանսերենի:

1912 թվականի ապրիլի 14 լույս 15-ի գիշերը Վաղինակը պայթյունի ձայն լսեց: Նավախցիկում լույսը մարեց, մահճակալի վերևի հարկում պառկածները ցած ընկան հատակին: Մեկը վնասեց ոտքը, մյուսը` ձեռքը:

© Sputnik / Asatur YesayantsՎաղինակ Բյուրատի օրագիրը
Личный дневник Вагинака Бюрата - Sputnik Արմենիա
Վաղինակ Բյուրատի օրագիրը

«Վաղինակը հարցրեց ֆրանսիացուն. «Մորեն, ի՞նչ է պատահել», ի պատասխան վերջինս ասաց. «Դժբախտություն է: Կարծես թե մեզ վտանգ է սպառնում»: Երիտասարդներն օգնություն ցուցաբերեցին անգլիացիներին, արագ հագնվեցին և դուրս վազեցին տախտակամած»,- ասաց Հախվերդյանը:

Տախտակամածին քաոս էր տիրում, մարդիկ տագնապով այս ու այն կողմ էին վազում, նավաստիները փրկարարական նավակներն էին պատրաստում, պարբերաբար գոչելով «Միայն կանանց և երեխաների համար»: Այդ ժամանակ ընկերները որոշեցին ցատկել անծայրածիր օվկիանոսը` հուսալով, որ հրաշք տեղի կունենա: Բարեբախտաբար, երկուսն էլ լողալ գիտեին:

Теплоход Армения - Sputnik Արմենիա
Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

Անձնական իրերից Վաղինակը միայն անձնագիր և գումար վերցրեց, խուրջին սարքեց և կապեց այն վզից: Մորենը երկու փրկարարական օղակ հայթայթեց: Նրանք հարմար տեղ գտան և ցատկեցին ջուրը:

Վաղնիակին պարբերաբար ծածկում էին ալիքները, սակայն նա ուժ էր գտնում դուրս պրծնել օվկիանոսի անդունդից: Զգում էր, որ ոտքերն ու ձեռքերը սառչում են և գրեթե կորցնում էր գիտակցությունը, երբ հանկարծ կողքին նավակ տեսավ: Վաղինակը բռնվեց նավակողից՝ հազիվ կոտրած անգլերեն ասելով. «Փրկեք, հանուն Աստծո»: Սակայն օգնության փոխարեն թիակի ուժեղ հարված ստացավ:

Ուշքի եկավ հիվանդանոցում

Վաղինակը չէր հիշում, թե ինչպես է փրկվել, իրավիճակը պարզաբանեց մի կին, որը եկավ նրան այցելության հիվանդանոց, որտեղ Վաղինակը մեկ ամսից ավել անցկացրեց:

«12-րդ օրը, հիվանդասենյակում պառկած, Վաղինակը նրան կանչող ձայն լսեց. «Օ, մայ դիար բոյ» («Օ, իմ թանկագին որդյակ»): Նրան լացող մի կին գրկեց: Պարզվեց, հենց նա էր փրկել Վաղնիակին»,- ասաց Հախվերդյանը:

Նրան փրկելու համար կինը խորամանկության էր դիմել: Նա նավակում աղմուկ էր բարձրացրել՝ համառորեն պնդելով փրկել տղային, քանի որ նա իր որդին է, իսկ ամուսինը մնացել է նավի վրա և մահացել:

1912 թվականի հունիսի 17-ին Վաղինակը ժամանեց Կոստանդնուպոլիս: XX դարի ամենախոշոր արհավիրքից փրկվածին վիճակված էր փրկվել նաև մարդկային պատմության մեջ առաջին ցեղասպանության` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի ժամանակ:

1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց, իսկ հետագայում սպանվեց հայ մտավորականության 600 ներկայացուցիչ, որոնց թվում նաև Սմբատ Բյուրատը: Վաղինակ Բյուրատին կրկին հաջողվեց փրկվել մահից:

© AFP 2024 / HO / Atlantic Productions / AFP «Տիտանիկ»
Титаник - Sputnik Արմենիա
«Տիտանիկ»

Русская версия

Լրահոս
0