ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ: