ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայկական օպերային արվեստի երախտավորը տասնամյակներ շարունակ իր կատարումներով հիացրել է հայ և օտարազգի հանդիսատեսին:
Տասնամյակներ առաջ Վալերի Հարությունյանը հայրենիք եկավ երջանիկ պատահականությամբ. նրան Հայաստան հրավիրեց Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը: Օպերային թատրոնում արգասաբեր արտիստական գործունեությանը զուգահեռ, Հարությունյանը երկար ժամանակահատված երգեց նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի երգչախմբում:
© SalGorVideoՎալերի Հարությունյան
Վալերի Հարությունյան
© SalGorVideo
Հայաստանի Օպերային թատրոնում սիրված արտիստը կերտել է ավելի քան 20 կերպար: ՀՀ մշակույթի նախարարությունը Վալերի Հարությունյանին արժանացել է ոսկե մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանների: