00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ. Ոստիկանությունն ունեցել է լրագրողներին պատժելու, նվաստացնելու, վիրավորելու նպատակ

© Sputnik / Asatur YesayantsРазгон демонстрантов в Сари тахе
Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՊԾ գնդի գրավմանն ու դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնություններն ունեցել են նրանց պատժելու, նվաստացնելու, արժանապատվությունը վիրավորելու նպատակ: Այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունների օրերին լրագրողների նկատմամբ բռնությունները կրել են թիրախավորված բնույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Լրագրողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունները ՄԻՊ-ի գրասենյակում արձանագրվել են գնդի գրավմանը հաջորդած առաջին օրերից՝ հուլիսի 19-ից սկսած:

Ситуация близ места захвата вооруженной группой здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
ՊՊԾ գնդի գրավման մասին զեկույցը դատապարտում է ոստիկանության գործողությունները

ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած իրադարձություներին վերաբերող ՄԻՊ զեկույցում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը խիստ գնահատականի արժանացելուց զատ Արման Թաթոյանը նաև պահանջում է պարզել ու պատժել լրագրողների նկատմամբ գործողություններ կատարելու հրաման արձակած անձանց:

«Զեկույցում նաև վերլուծված է, որ լրագրողների նկատմամբ բռնություններն ունեցել են նրանց պատժելու նպատակ: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ լրագրողնի նկատմամբ հետապնդումը շարունակվել է նաև այն դեպքում, եբ լրագրողը դադարեցրել էր իր աշխատանքը: Բացի այդ, մի դեպքում էլ լրագրողները բռնություններից պաշտպանվելու համար պատսպարվել են մոտակա հացի փռում: Սակայն քաղաքացիական հագուստով մարդիկ կոտրել են դուռը, մտել ներս ու ներսում բռնություն կիրառել լրագրողների նկատմամբ: Նման վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել միայն անձին պատժելու, նրան նվաստացնելու, արժանապատվությունը վիրավորելու ցանկությամբ»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ զեկույցում հիշատակվում է նաև դեպք, երբ հուլիսի 24-ին բերման ենթարկված լրագրողը հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես վկա, ինչը Արմեն Թաթոյանի մեկնաբանմամբ, նույնպես անթույլատրելի է, քանի որ լրագրողը չի կարող վկա լինել իր լուսաբանած իրադարձություններին վերաբերող գործով:

«Լրագրողը հանրային վայրում ոստիկանի կատարած գործողությունները լուսանկարահանելու, տեսանկարահանելու լիարժեք իրավունք ունի, որովհետև լրագրողը կատարում է հանրային աշխատանք և ունի հսկող դերակատարություն, ինչպես նշում է Եվրոպական դատարանի տերմինաբանությունը՚,- ասաց Արման Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտելով, որ իր աշխատանքը կատարող լրագրողնի բերման ենթարկելու իրավունք ոստիկանությունը չունի:

Արմեն Թաթոյանը խոստացավ այսուհետև նույնպես լինել լրագրողների կողքին ու պաշտպանել նրանց մասնագիտական իրավունքները:

Նշենք, որ ըստ ՄԻՊ զեկույցում նշված փաստերի` հուլիսի 17-31-ը ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ հաղորդումներ է ստացել՝ տեղական և արտասահմանյան ավելի քան 1 տասնյակ լրատվամիջոցների լրագրողների և օպերատորների իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Լրահոս
0