Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» (Verein der Völkermordgegner) կազմակերպության անդամների մի խումբ (ազգությամբ թուրք, քուրդ, չերքեզ, զազա, սուննի, ալևի-ղզլբաշներ) յուրաքանչյուր տարվա ապրիլի երրորդ շաբաթը ժամանում է Երևան` հայերի ամենամեծ ցավը կիսելու և իրենց պապերի ձեռքով կատարված ոճրագործության համար հայերից ներողություն խնդրելու առաքելությամբ։
Ասուլիսի բանախոսները կներկայացնեն կազմակերպության առաքելությունը և կպատասխանեն լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Ասուլիսի մասնակիցներն են.
Գերմանաբնակ Էլիֆ Սելայ Էրթեմը, Դյոնե Գյունդուզը, Նիլգուն Քայան, ինչպես նաև Մահմութ Ուզունը` Մեծ Բրիտանիայից։
Ասուլիսին ներկա կլինի նաև տարածաշրջանային հարցերի փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։