ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 3 օր առաջ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է, հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
Նրա անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Դ. Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է:
Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։
© пресс-служба полиции АрменииԴմիտրի Լոշմանով
Դմիտրի Լոշմանով
© пресс-служба полиции Армении
Նրա մասին տեղեկություններ ունեցողներին խնդրվում է հայտնել ոստիկանության մոտակա բաժիններ: