ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Թուրքական ոստիկանական ուղղաթիռը ավիավթարի է ենթարկվել Արևելյան Թուրքիայում, հայտնում է Sputnik International-ը։
Նախնական տվյալների համաձայն` ուղղաթիռում 14 մարդ էր գտնվում, այդ թվում՝ 8 ոստիկան և 2 դատավոր։ Զոհերի թվի կամ ավիավթարի հավանական պատճառների մասին դեռևս տվյալներ չկան։
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայր փրկարարական-որոնողական ջոկատներ են ուղարկվել։