ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Սինհուա» գործակալության տվյալների համաձայն` տոնակատարությունների չորս օրվա ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 1,200 քրեական գործ, որոնք կապված են սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրանյութերի գործածության, կողոպուտի և խմբակային բռնությունների հետ:
Նշվում է, որ այս տարի փառատոնի ընթացքում մահացել է 13-ով ավելի մարդ. անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 272 մարդ, իսկ վնասվածքներ է ստացել 1,086 մարդ: