ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի-Sputnik. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ստեղծողներն անհրաժեշտ են համարել մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը։ Հետևաբար, 20 միլիոն դոլար են տրամադրել Կալիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցին՝ այդ գաղափարը կյանքի կոչելու համար։
««Խոստում» ինստիտուտը կդառնա Կալիֆոռնիայի համալսարանի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով համագործակցության կենտրոնը»,-ասել է համալսարանի ռեկտոր Ջեն Բլոքը:
Նախատեսված է, որ ինստիտուտում սովորողները կդառնան հայտնի իրավապաշտպաններ ու կմշակեն լրջագույն խնդիրների լուծման ռազմավարություն։
Հայտնի է, որ տրամադրված գումարը կազմում է ֆիլմի հասույթի մի մասը։