00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

© Photo : ArmenpressАрсен Джулфалакян
Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող հայ ըմբիշները Սերբիա կմեկնեն առանց Արսեն Ջուլֆալակյանի ու Վարշամ Բորանյանի։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մարզաձևի ՀՀ ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ ապրիլի 19-ին կմեկնի Բելառուս, որտեղ կարևոր ստուգատեսից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքը կանցկացի Ստայկիի օլիմպիական հայտնի մարզաբազայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյան. «Ես դեռ անելիք ունեմ սպորտում»

Այս հավաքին մասնակցելու են ապրիլի 7-ին Ծաղկաձորում ընթացած նախորդ հավաքի վերջին օրը Ջուլֆալակյանի կողմից հայտարարված եվրոպական ստուգատեսի 6 մասնակիցները՝ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Ստայկիի հավաքին հրավիրվել են մասնակցելու նաև 2016 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98կգ), 2012 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), 2016 թ. Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71կգ), միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Արթուր Շահինյանը (85կգ): Արդեն հայտարարվել է, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը, մարզչական խորհրդի որոշմամբ, չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նրանք հատուկ ծրագրով պատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք ըմբշամարտի 2017 թ. աշխարհի առաջնությանը:

Այս առիթով Արսեն Ջուլֆալակյանն այսպիսի պարզաբանում է տվել. «Հոգեբանական վիճակի և վնասվածքի պատճառով շուրջ 6 ամիս բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը և մարտից նորից սկսեցի մարզվել: Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ մրցագորգ, թե՝ ոչ: Սակայն հետո իմացա, որ ծնկադիր վիճակը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս ավարտելու մտքին»:

Նովի Սադում ով կներկայացնի Հայաստանը 98 կգ քաշային կարգում, կհայտարարվի փոքր ինչ ուշ՝ ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի մեր անվիճելի առաջատար՝ 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը: Առայժմ սպասում են: Եթե մինչ այդ «ճերմակ արջը» ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե զգան, որ վնասվածքը դեռ խանգարում է, ապա նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: Ստայկիում ՀՀ ընտրանու ըմբիշներն ուսումնամարզական հավաքը կավարտեն մայիսի 4-ին, որտեղից էլ Եվրոպայի առաջնության մասնակիցները Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր:

Լրահոս
0