ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մոսկվայի շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի ենթադրյալ կազմակերպիչներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը։
«Ձերբակալվածը 1990 թվականին ծնված Աբրոր Ազիմովն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ազիմովը տեղափոխվել է Քննչական կոմիտե։
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն էր որոտացել, 14 մարդ զոհվել էր, մի քանի տասնյակը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Տուժածների թվում կային նաև երեխաներ։ Պայթյունը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանների մոտ։ Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով։
Հետաքննության տվյալով` ահաբեկչության հեղինակը 1195 թ-ին Ղրղըզստանում ծնված Ակբարժոն Ջալիլովն է։