00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ երկրները պետք է խորացնեն համագործակցությունը միգրանտ «մատակարարողների» հետ

© ФСБ РФ / Անցնել մեդիապահոցФСБ задержала двух россиян, организовавших незаконное пересечение границы РФ с иностранцами
ФСБ задержала двух россиян, организовавших незаконное пересечение границы РФ с иностранцами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ միգրացիոն վերահսկողության ուժեղացումը ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն ասպեկտ է։ Ըստ նրանց` անհրաժեշտ է սերտ կապ հաստատել այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որտեղից գալիս են միգրանտները։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանում սկսեցին ակտիվորեն քննարկել անվտանգության միջոցների ուժեղացման հարցը. առաջին հերթին` խոսքը միգրացիոն օրենսդրության խստացման մասին է։

Այդ պայթյունն իրագործելու կասկածանքով արդեն ութ մարդ է ձերբակալվել, բոլորը` Կենտրոնական Ասիայից։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, մեկնաբանելով միջադեպը, անհրաժեշտ համարեց միգրացիոն վերահսկողության խստացումը և օպերատիվ աշխատանքների ուժեղացումը։

Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կշարունակեն գործակցել

Միջազգային հակաահաբեկչական ասոցիացիայի նախագահ Իոսիֆ Լինդերը խիստ կարևորեց միգրացիոն օրենսդրության խստացումը Ռուսաստանում։ Սակայն Sputnik-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ դա անվտանգության ընդհանուր համակարգի ուժեղացման միայն մի տարրն է։

«Բնականաբար, միգրացիոն օրենսդրության մեջ մեծ բացեր կան։ Անբարեխիղճ մարդիկ դրանք օգտագործում են ի վնաս Ռուսաստանի Դաշնության անվտանգության։ Կենտրոնական Ասիայի պետությունների և ԽՍՀՄ նախկին այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ Ռուսաստանի փոխգործակցության համակարգը բավականին խիտ է, սակայն միշտ բարելավելու տեղ կա», — հայտնել է Լինդերը։

Փորձագետն ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքի անհրաժեշտ մաս է կազմում համագործակցության խորացումն այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որտեղից միգրանտներ են գալիս։

«Խոսքն ամենատարբեր ուղղություններով փոխգործակցության ուժեղացման մասին է։ Անհրաժեշտ է ավելի մանրամասն տեղեկություն ունենալ այն մարդկանց մասին, ովքեր ժամանակավոր մուտք են գործում Ռուսաստանի տարածք`որպես աշխատանքային միգրանտներ։»

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը Sputnik-ին տված հարցազրույցում ենթադրեց, որ Կենտրոնական Ասիայից սերած մարդիկ ավելի հեշտ են հավաքագրվում ահաբեկչական խմբերի կողմից, որովհետև Ռուսաստանում միշտ չէ որ աշխատանքի ու կյանքի համար նորմալ պայմաններ են ստեղծվում։

«Սա չի նշանակում, որ բոլոր միգրանտները պոտենցիալ ահաբեկիչներ են։ Ահաբեկիչ կարող է դառնալ ցանկացած մարդ` անկախ ազգային պատկանելիությունից», — ընդգծեց Եվսեևը։

Взрыв в Петербургском метро - Sputnik Արմենիա
Պայթյուն` Սանկտ Պետերբուրգի մետրոյում

Փորձագետը հիշեցրեց, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ թե աշխատանքային միգրանտ էր իրականացրել, այլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հավաքագրման զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ։

«Այստեղ իրավիճակն այսպիսին է. Ռուսաստանում շուրջ հինգ միլիոն աշխատանքային միգրանտ կա, և նրանցից շատերը կենսական ոչ բարենպաստ պայմաններում են ապրում, նրանցից ոմանք մշտական աշխատանք չունեն։ Նման պայմաններում միգրանտները ավելի շուտ կընկնեն հավաքագրողների ճանկերը։ Եվ հարց է առաջանում` ինչու աշխատանքային միգրանտներին ոչ ոք չի վերահսկում», — նշեց Եվսեևը։

«Որպես կանոն Ռուսաստանի տարածքում միայն հավաքագրում է իրականացվում։ Նրանց նախապատրաստում են հատուկ ճամբարներում։ Նման ճամբարներ են գործում Թուրքիայի, Հորդանանի, Աֆղանստանի և մի շարք այլ երկրներում տարածքներում, — բացատրեց Եվսեևը։ Այնտեղ նրանց կարող են նախապատրաստել նաև արևմտյան հատուկ ծառայությունների պատվերով, այնուհետև գցել Ռուսաստան»։

Քաղաքագետի կարծիքով` Ղրղըզստանի` ԵԱՏՄ-ի անդամակցությունը և Տաջիկստանի` ինտեգրացիոն միավորմանը միանալու հավանականությունը զգալի կերպով չի նվազեցնում վտանգը։

«Եթե Ղրղըզստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, քաղաքացիները ամեն դեպքում կարող էին մուտք գործել (ԱՊՀ շրջանակներում առանց վիզայի ռեժիմ է գործում — խմբ.)։ Կարծում եմ, որ ավելի շատ պետք է ոչ թե վիզաների մասին մտածել, այլ թե ինչպես մինչ երկիրը մուտք գործելը հատուկ ծառայությունների օգնությամբ բացահայտել պոտենցիալ ահաբեկիչներին։ Մուտքը հնարավոր է արգելել, սակայն պետք է պարզել, թե ում կոնկրետ, չէ որ բոլորին արգելել չի կարելի», — եզրափակեց Վլադիմիր Եվսեևը։

Русская версия

Լրահոս
0