00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նախագահի ընտրությունից մինչև ԼՂՀ հակամարտության կարգավորում

© Sputnik / Aram Nersesyan Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения
Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 19–ին Իրանում նախագահի ընտրություն կանցկացվի։ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Թեմայի վերաբերյալ ու ԼՂՀ հակամարտության շուրջ Իրանի դիրքորոշման մասին Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

Գոհար Սարգսյան, Sputnik.

-Պարոն Վարդանյան, եթե հիշենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արգելել էր Մահմուդ Ահմադինեժադին գրանցվել նախագահական ընտրություններում մասնակցելու համար, ապա ո՞ր կետում պետք է տեսնել այս ինտրիգը։

— Խամենեին իր խոսքում նշել է, որ ինքը չի արգելել, պարզապես խորհուրդ է տվել Ահմադինեժադին։ Նա շեշտել է. «Ես պարզապես ինձ մոտ հրավիրեցի մի պարոնի և նրան խորհուրդ տվեցի չմասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ դա հակասում է Իրանի շահերին»։ Վերջնական որոշումը Խամենեին թողել է Ահմադինեժադին։

-Նախապատմություն ունի՞ այս իրարամերժությունը։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը քաղաքական ու տնտեսական առումով հենվում է Հայաստանի վրա

— Այո, նախապատմություն ունի։ Ահմադինեժադը ցանկություն էր հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին դեռևս նախորդ տարի։ Նա դիմել էր Խամենեին թույլտվություն ստանալու համար։ Այցելության ժամանակ Խամենեին այդ խորհուրդն էր տվել։ Հետագայում արդեն բարձրաստիճան հոգևորականների հետ զրույցում Խամանեին նշել էր վերոնշյալ խոսքերը։ Ահմադինեժադն էլ դիվանագիտորեն էր պատասխանել, որ` ես կմնամ որպես փոքրիկ ծառա Իրանին և Իսլամական հեղափոխությանը։ Նախագահական ընտրությունների մասնակցության համար գրանցվել չի նշանակում մասնակցել դրանց։ Իրանում հիմա 1600-ից ավելի թեկնածու է գրանցվել։ Դեռ Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է հաստատի այդ թեկնածությունները։ Ըստ ամենայնի` Ահմադինեժադի թեկնածությունը չեն հաստատի։

-Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2005 թվականից էր սկսել ղեկավարել երկիրը մինչև 2013 թվականը։ Հիմա նրա նոր առաջադրումը սահմանադրությանը կհակասի՞, թե՞ ոչ։

— Ոչ, չի հակասում սահմանադրությանը։ Իրանի սահմանադրությամբ` նախագահը կարող է 2 ժամկետ ղեկավարել, հետո դադար տալ ու վերընտրվել։ Իրանում ամեն ինչ անկանխատեսելի է։ Բոլոր ամբիցիաները հավաքվում են, հասնում մի կետի, հետո սկսվում է պետական շահը։ Կքննարկվի` ինչքանով է Ահմադինեժադի առաջադրվելը համապատասխանում ներկայիս աշխարհաքաղաքական շահերին։ Եթե համապատասխանի, ինչու՞ ոչ։

-Ահմադինեժադի թեկնածությունը հաստատելուց հետո այլ ուժերի շրջանում կարո՞ղ է մտավախություն առաջանալ։ Ժողովուրդը սիրու՞մ է Ահմադինեժադին։

— Ահմադինեժադը, լինելով պահպանողական գործիչ, Իրանում բավականին մեծ հեղինակություն է վայելում։ Թեհրանից զատ` Իրանի նահանգային հատվածներում, եթե Ահմադինեժադն առաջադրվի, Ռոհանիի և մնացածի համար բավականին մեծ և հզոր ուժ կլինի։ Նա Իրանում բավականին մեծ հարգանք է վայելում։ Բացի Ահմադինեժադից, պահպանողականներն ունեն ևս մի հզոր թեկնածու` ի դեմ Ռաիսիի։ Այդ դեպքում, եթե Ահմադինեժադն էլ հաստատվի, ուրեմն պահպանողական թևը երկատված կլինի, և Ռոհանիի համար ավելի հեշտ կլինի պայքարելը պահպանողականների դեմ։

-Իրանում նախընտրական իրադրությունը թեժ է։ Միայն առաջին օրն ավելի քան 100 մարդ է գրանցվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքրական է, որ ամենատարեց թեկնածուն 82 տարեկան է։ Այսպիսի հետաքրքիր օրինակների պակաս կարծես թե այս օրերին Իրանում չի զգացվում։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանը կընդլայնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

— Շատ հետաքրքիր դեպքեր են եղել։ Երկու եղբայրներ են առաջադրվել, մի երիտասարդ իր 3 տարեկան դստեր հետ էր եկել` ցանկանալով նրան գրանցել։

Մի քանի օրից պարզ կլինի, թե քանի հոգի կմասնակցի ընտրություններին։ Այդ դեպքում ավելի շոշափելի կլինեն կանխատեսումները։

-Հայաստանն ու Իրանը հարևաններ են, և այս առումով Հայաստանը պետք է որ հետաքրքրված լինի Իրանի նախագահական ընտրությամբ։ Ի վերջո, ու՞մ ընտրությունը շահավետ կլինի Հայաստանի համար։

— Իրանի կենսական շահերից է բխում Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալը։ Նույնը փոխադարձաբար ձեռնտու է նաև Հայաստանին։ Չեմ կարծում, որ Ահմադինեժադի, Ռոհանիի կամ մյուսի ընտրությունը էական փոփոխություն կբերի։

-Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությա՞ն մասով։ Հայտնի է, որ Իրանը ևս իր դիրքորոշումն է հայտնում այս առումով։

— Իրանը կրոնապետական երկիր է, սկզբունքային հարցերը, որոնք վերաբերում են նաև արտաքին քաղաքականությանը, որոշվում են հոգևոր առաջնորդի կողմից։ Իրանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է չեզոք դիրք և կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը։ Հենց երեկ Իրանի պաշտպանության նախարարի հրավերով այնտեղ էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Զրույցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանը կողմ է և սատարում է հարցի խաղաղ կարգավորմանը և սահմանին չի հանդուրժի ռազմական բախումներ։ Նա մի կարևոր հարց էլ է նշել, որ Իրանը գտնում է` երրորդ ուժ կամ այլ արտատարածաշրջանային ուժեր ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ պետք չեն։ Հավանաբար նա նկատի ուներ Թուրքիային։

Լրահոս
0