ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: