00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» երգի համաշխարհային պրեմիերան կայացավ Երևանում

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы. Ереван
Здание Оперы. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան Հայաստանի և Ռուսաստանի առաջատար երգչախմբերը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Սուրբ Զատկին նվիրված համերգի վերջում կայացավ «Հայաստան» երգի ակադեմիական տարբերակի համաշխարհային պրեմիերան։

Ստեղծագործության հեղինակը ռուս կոմպոզիտոր Յուլիանա Դոնսկայան է։ Մինչ այս հայտնի էր այդ երգի միայն էստրադային տարբերակը։

«Անչափ գեղեցիկ երգ է, հուզիչ, գեղեցիկ բառերով։ Երբ առաջին անգամ լսեցի, հասկացա, որ այն պետք է նաև ֆիլհարմոնիկ կատարմամբ հնչի, որպեսզի սիմֆոնիկ նվագախումբ լինի, մեծ երգչախումբ։ Այդ ժամանակ բառերի և երաժշտության ազդեցությունը հարյուրապատիկ անգամ կմեծանար»,- ասաց ռուս դիրիժոր Բորիս Տարականովը։

Տարականովը Երևան է եկել ռուս-հայկական երգչախմբային կոնգրեսին մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Ռուսական պետական հումանիտար համալսարանի ակադեմիական երգչախումբը և երևանյան կոնգրեսի նախագահն է` ռուսական կողմից։

Զատկին նվիրված այսօրվա համերգն անցկացվում է հենց այդ միջոցառման շրջանակում։ Տարականովի խոսքով` Հայաստանում երգչախմբային ավանդույթները շատ են, որոնք միաժամանակ ինտեգրված են համաշխարհային երգչախմբային մշակույթում։ Հայաստանը լուրջ հետք ունի երաժշտության պատմության մեջ։ Կոնգրեսի կազմակերպիչները որոշել են դիրիժորների և արտիստների փորձի փոխանակում իրականացնել։

© Sputnik / Asatur YesayantsԲորիս Տարականով
Борис Тараканов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բորիս Տարականով

«Երգչախմբային դպրոցները հետզհետե քչանում են, այդ պատճառով հետաքրքիր է շփվել «պահապանների» հետ։ Հայաստանում այդ առաքելությունն իրականացնում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը։ Նա Արամ Խաչատրյանի ժամանակաշրջանը տեսած մարդ է, մեծագույն ուսուցիչներ է ունեցել»,- ասաց Տարականովը։

Այսօրվա համերգի ընթացքում ևս մեկ պրեմիերա կայացավ։ Կոնգրեսի բոլոր մասնակիցները, միավորվելով մեկ երգչախմբում, առաջին անգամ Հայաստանում կատարեցին լեհ կոմպոզիտոր Կարլ Ջենկինսի «Խաղաղության պատարագը»։

© Лиана АзоянԶատկի տոնին նվիրված համերգ
Большой Пасхальный концерт в Ереване - Sputnik Արմենիա
Զատկի տոնին նվիրված համերգ

Այս ստեղծագործությունը կոչվում է նաև «Զինված մարդը», այն ավելի շուտ օրատորիա է` կաթոլիկ պատարագի, գրիգորյանական բազմաձայն օրհներգի ու սաղմոսների տարրերով։ Տարականովի խոսքով` մարդիկ պետք է հիշեն, որ ցանկացած պատերազմ անիմաստ է ու անօգուտ։

«Մենք պատրաստել ենք այս ստեղծագործության խմբագրված տարբերակը, օրատորիան «անցկացրել» ենք Հայաստանի պատմության միջով։ Որոշ հատվածներում ներառվել են ցեղասպանության և երկրաշարժի բնորոշումներ»,- ասաց Տարականովը։

Կոնգրեսի աշխատանքը կտևի մինչև ապրիլի 19-ը։ Բացի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախմբից, կոնգրեսին կմասնակցեն նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Հարություն Թոփիկյան), Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար՝ Նատալյա Սվիրինա), «Ալ առագաստներ» մանկական երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Ելենա Վոլոդինա)։

Русская версия 

Լրահոս
0