ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ» մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան Հայաստան կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Wiwibloggs-ն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ կատարած այցելությանը։
«Գերմանիայի ներկայացուցչի պրոմո-տուրը նշանավորվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցով»,- նշված է կայքում։
Լևինան Ծիծեռնակաբերդ էր այցելել մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Արծվիկի ուղեկցությամբ։
Visit to Tsitsernakaberd Memorial Complex. #ArmenianGenocide pic.twitter.com/6bmfwhxDrb
— ARTSVIK (@artsvikofficial) 15 апреля 2017 г.
Երևանյան այցի շրջանակում գերմանացի երգչուհին եղել է Կասկադում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, ծանոթացել մեծ երգահանի արվեստին, որի ստեղծագործություններից մեկը նա կատարել էր «Celebrate Diversity» ֆլեշմոբի շրջանակում։