00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեչիտովը՝ տղամարդու երիտասարդության, պաշտոնյայի համազգեստի և Աստծուն ուղղված նամակի մասին

© Levan MamulovЮрий Мечитов
Юрий Мечитов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի մշակույթի նախկին փոխնախարար, հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ստեղծագործություններում առկա վրացական կոլորիտը մեկ շաբաթ շարունակ հիացնում էր հայ հանդիսատեսին։ Փարաջանովի կենսագիրը Երևան էր բերել մոտ 150 լուսանկար, որոնք ներկայացնում էին լուսանկարչի 40 տարվա աշխատանքը։

Մեչիտովը Sputnik Արմենիային պատմեց «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդեսի գաղափարի, Փարաջանովի հետ բարեկամության, պաշտոնյայի համազգեստի, լուսանկարչական արվեստի և հերթական նախագծի՝ էրոտիկ լուսանկարների գրքի մասին։ Ցուցահանդեսը «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հերթական միջոցառումն էր։ Մեչիտովի հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչո՞ւ է ցուցահանդեսը կոչվում «Վրաստան-կրկնակի էջեր»։

Այս ցուցահանդեսը քառասնամյա աշխատանքի արդյունք է։ Անվանումը պատահական չէ։ Ուզում էի պատկերագիրք հրատարակել, բայց չհաջողվեց, և ես որոշեցի գաղափարն իրականացնել ցուցահանդեսի միջոցով, աշխատանքս ներկայացնել բաց գրքի տեսքով։ «Կրկնակի էջերը» իմ մտահղացումն է, ես ուզում էի, որ լուսանկարները շփվեն, շարունակեն ու լրացնեն մեկը մյուսին։ Ես որոշեցի հնարք օգտագործելու միջոցով ցույց տալ Վրաստանը՝ հանդիսավորությունից ու զբոսաշրջությունից դուրս։ Արդյունքում «գիրքը» մի քիչ ողբերգական ստացվեց, բայց հուզական ազդեցության աստիճանի մասին պետք է դատողություններ անեն ցուցահանդեսի այցելուները։ Նախագծում մոտ 200 լուսանկարչական աշխատանք եմ ներառել, Երևան եմ բերել մոտ 150-ը։

© Sputnik / Laura Sarkisyan «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
В Ереване открылась выставка Грузия – двойные страницы - Sputnik Արմենիա
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես

- Ինչպե՞ս առաջացավ այդպիսի գիրք կազմելու գաղափարը։

— Լուսանկարներին նայելիս ինձ թվում էր՝ դրանք բղավում են, իրենց հանդեպ ուշադրություն են պահանջում, խնդրում են, որ իրենց ցույց տան բոլորին։ Ես ուզում էի առանց բառերի գիրք ստեղծել, որում առաջնայինը հուզական ընկալումը կլիներ։ 1975 թվականին արված լուսանկարները ներկայացվում են 2013-ի աշխատանքների հետ։

- Ձեր դպրոց-ստուդիայում ինչի՞ց է սկսում առաջին դասը։

— Առաջին դասը սկսվում է հետևյալ արտահայտությունից. լուսանկարիչն այն մարդը չէ, որը նկարում է, այլ նա, ով ընտրում է։ Մարդը, ով կարողանում է ընտրել այն, ինչը նկարում է, լուսանկարիչն է, մյուսները միայն չրխկացնում են։ Իմ պատկերացմամբ, մարդը չի կարող դառնալ իսկական լուսանկարիչ, եթե նա չի կարդացել Ռոլան Բարտի (ֆրանսիացի փիլիսոփա-խմբ․) և Սյուզան Զոնթագի (ամերիկյան գրող-խմբ․) լուսանկարչական արվեստի մասին գրքերը։

© Sputnik / Laura Sarkisyan Յուրի Մեչիտով
В Ереване открылась выставка Грузия – двойные страницы. Фотограф Юрий Мечитов - Sputnik Արմենիա
Յուրի Մեչիտով

- Ինչպե՞ս սկսեցիք լուսանկարել։

— Ես ութ կամ ինը տարեկան էի։ Հաճախ էի գնում Հավլաբար՝ տատիկիս հյուր (Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկն է-խմբ․)։ Նրա հարևանը Գրիշա Հովսեփյանն էր, «Գրուզիա-ֆիլմ»-ի աշխատակից, որն ինձ լուսանկարում էր։ Այդ ժամանակ էլ լուսանկարչությունն առաջին անգամ հետաքրքրեց ինձ։

Սկզբում ես ամեն ինչ խառնում էի, մի անգամ խառնեցի երևակիչը, և լուսանկարչական ժապավենը ստացվեց սպիտակ, դատարկ։ Մի անգամ էլ լիմոնադի փոխարեն երևակիչ խմեցի։ Բայց ոչինչ, ողջ մնացի (ծիծաղում է)։ Առաջին պահպանված լուսանկարն արել եմ ինը տարեկանում։ Նկարել եմ ավազի հետ խաղացող կրտսեր եղբորս։

Ավելի հասուն տարիքում տարվեցի կինոյով։ Իմ ֆիլմը շուտով կցուցադրվի Վարշավայում։ Այն պատմում է Փարաջանովի դպրոցական ուսուցչուհի Նինա Կազլովսկայայի մասին։ Այդ ֆիլմի շնորհիվ 1978 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Փարաջանովի հետ հանդիպումս: Իսկ մասնագիտությամբ ես լեռնային ինժեներ եմ և չեմ մտածել, որ երբևէ կզբաղվեմ լուսանկարչությամբ։

© Sputnik / Laura Sarkisyan «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես - Sputnik Արմենիա
1/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
© Sputnik / Laura Sarkisyan «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես - Sputnik Արմենիա
2/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
© Sputnik / Laura Sarkisyan «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես - Sputnik Արմենիա
3/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
1/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
2/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես
3/3
«Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդես

- Արդյունքում Դուք ոչ միայն լուսանկարիչ եք, այլև նախկին փոխնախարար։ Մեչիտովը հեռացա՞վ, թե՞ Մեչիտովին հեռացրին։

— Ինձ պաշտոնից ազատելու համար ամեն ինչ արվեց։ Ես ուզում էի պատգամավոր դառնալ, բայց ամեն ինչ արեցին, որ դա տեղի չունենա։ Նրանք որոշեցին ճնշել միակ անկախ մարդու ձայնը։ Ինձ ուղարկեցին այնտեղ, որտեղից շատ հեշտ կարելի էր պաշտոնանկ անել։

- Ասում են՝ պատճառն անեկդոտն է եղել։

— Սիրում եմ անեկդոտներ, քանի որ դրանց մեջ ահռելի իմաստություն կա։ Իզուր չէ, որ անեկդոտը համարվում ամենակարճ գրակական ձևը։ Ուսանողներիս դասախոսությունները միշտ համեմում եմ անեկդոտներով։

-Ի՞նչ տվեց պաշտոնյայի աթոռը:

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

— Իշխանության կազմում անցկացրած այդ մեկուկես ամիսն ինձ շատ բան տվեց։ Իշխանությունը հետաքրքիր բան է․ հարևաններդ, կինդ, հարազատներդ քեզ այլ կերպ են նայում։ Ամեն ինչ փոխվում է, շուրջդ տարբեր մարդիկ են հայտնվում, ինչ-որ նվերներ են բերում, մտածում են՝ դու Աստվածն ես և կարող ես ամեն ինչ փոխել։ Բայց դու ոչինչ չես կարող անել։

- Ինչո՞վ եք զբաղվում հիմա։

— Դպրոցով, մի քանի գիրք եմ գրում։ Ուզում եմ էրոտիկ լուսանկարների գիրք տպագրել: Այդ լուսանկարները 12 տարվա պատմություն ունեն: Հիմա այլևս չեմ նկարում։ Իմ կյանքում եղել է հեռացող երիտասարդության ժամանակահատված. այդ ժամանակ քառասուն տարեկան էի։ Գրքի փորձնական օրինակներն արդեն տպագրվել են։ Սակայն գրքի ամբողջական տպագրության համար 10000 դոլար է պետք։ Մտածում եմ վաճառել իմ աշխատանքներից մի քանիսը և այդ գումարով իրականացնել վաղեմի երազանքս։ Անցյալ տարի աշխատանքներս ցուցադրվել են Գրան-պալեում։

-Ինչո՞ւ հատկապես այդ ժանրը։

— Դա իմ երկրորդ երիտասարդության ժամանակահատվածն էր։ Իմիջիայլոց, տղամարդիկ, հատկապես այդ տարիքում, հակված են դավաճանության։ Արժեքավոր է այն ամենը, ինչն անցնում է, ինչն այլևս չկա։ Իմ երիտասարդությունն անցնում էր։ Արվեստում օգտագործվում են այդ բոլոր խթանիչ, առաջ տանող տարրերը։

Ես նաև գրում եմ։ Վերջին աշխատանքս Աստծուն ուղղված դիմում է։ Վրացիները հավատում են, որ Աստծու մոտ հայտնվելուց հետո մարդիկ նրա հետ վրացերեն պետք է խոսեն. ես էլ Աստծուն ուղղված նամակս վրացերեն եմ գրել։

Русская версия

Լրահոս
0