ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ինքնասպանություն գործած անձը 22-ամյա Փայլակ Գևորգյանն է:
«Կալանավորն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Նա կախվել է ջեռուցման համակարգի խողովակից»,-հայտնեցին ՔՎ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նա նախկինում էլ է դատապարտված եղել:
«Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել երկու անգամ, այժմ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն: «Հրազդան» ՔԿՀ-ում էր գտնվում այս տարվա ապրիլի 1-ից»,- տեղեկացրին ՔԿ հանրային կապերի բաժնից: