ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Գյումրիում այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային, կամերային անսամբլ և կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ` հանրահայտ դաշնակահարներ Միխայիլ Արկադևը (ՌԴ- ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա), ջութակահարներ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա), Հայկ Կազազյանը (ՌԴ), թավջութակահար Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), շեփորահար Վլադիմիր Պուշկարիովը (ՌԴ), սաքսոֆոնահար Օլավի Կասեման (Էստոնիա), երգիչներ Մանցա Իզմաիլովան (Սլովենիա), Լյուդմիլա Կոլոսը (Բելառուս), դիրիժորներ Կլիֆ Յանգը (ԱՄՆ), Բորիս Պիրինուն (Ավստրիա), Ռեադ Կուտ Սին (ԱՄԷ), ջազմեններ Վալերի Գրախովսկին (ՌԴ), Ալգիս Կիլիսը (Լիտվիա), Ֆրանկոսի Կլոսին (Իտալիա), կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը (Հայաստան), Տունե Կորվիտսը (Էստոնիա) և ուրիշներ:
Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ելույթ ունենալ այս աշխարհահռչակ երաժիշտների առաջ, այլեւ վարպետության դասեր են առնում նրանցից: Երաժշտական հրավառությունը դեռ ընթացքի մեջ կլինի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, իսկ Գյումրին ու գյումրեցիները տոնական տրամադրության մեջ են: