ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից» հայտնում են, որ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են ժամը 10.00-ից մինչև 17.30-ը: