00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղի կանոններ` ըստ վարչապետի

Բաժանորդագրվել
Վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի հետ քննարկել է զարգացման ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և կատարվող աշխատանքները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը բարկացավ. 17 տարի չաշխատած ընկերությունը միայն հիմա է օտարվում

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է ճանապարհաշինության ոլորտի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ 7400 կմ ճանապարհային ցանցից 3600 կմ-ը գտնվում է նախարարության սպասարկման տիրույթում, իսկ 3800 կմ-ը՝ մարզերի: Ճանապարհային ցանցի մոտ 20 տոկոսը՝ 1400 կմ-ը, գտնվում է լավ վիճակում, մոտ 600 կմ-ը՝ վատ վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, իսկ մնացած 5400 կմ-ը միջին վիճակում է և սպասարկման միջոցով այն դեռ հնարավոր է պահպանել: Վարչապետին տեղեկացրել են, որ մշակվել է ճանապարհային ցանցի զարգացման 5-7 տարվա ծրագիր, որով ճանապարհների պահպանման և շահագործման ոլորտի ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է տարեկան 90 մլրդ ՀՀ դրամ:

«Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք», — հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձել է ոլորտում տենդերների համար անցկացվող մրցույթներին՝ կարևորելով ճանապարհների շինարարությունն ու սպասարկումն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված պայմանների ձևավորումը:

«Ճանապարհը կառուցողն ու շահագործողը պետք է համախմբվեն, կոոպերացիա անեն: Ես ուզում եմ, որ դուք ձևավորեք խաղի այնպիսի կանոններ, որ առաջանան խոշոր, լուրջ ընկերություններ», — ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտային ցանցի վիճակի, տրանսպորտային հասանելիության վերաբերյալ: Նշվել է, որ գործում են 153 միջմարզային և 263 ներմարզային երթուղիներ, որոնք միասին սպասարկում են հանրապետության 644 համայնք, օպերատորների թիվն էլ կազմում է 145: Երթուղիների միջին շահութաբերությունը տարբերվում է՝ կախված ուղևորահոսքից և փոխադրումների ծավալից: ՀՀ բոլոր համայնքները երթուղային սպասարկումով ապահովելու և հարցին հիմնովին լուծում տալու նպատակով նախարարությունը հեռանկարային է համարում միասնական երթուղային ցանցի ձևավորումն ու օպերատորների խոշորացումը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հիմք ընդունելով ելակետային տեղեկատվությունը, երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի տեխնիկական առաջադրանքը, որից հետո արդեն կքննարկվեն հետագա քայլերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև գոհունակություն է հայտնել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատրաստած զեկույցներից՝ հորդորելով ակտիվ և համարձակ աշխատել:

Լրահոս
0