00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկները Հռոմի Տրևի շատրվանի մեջ տարվա ընթացքում 1,4 մլն եվրո են գցել

© AFP 2024 / ANDREAS SOLAROФонтан Треви в Риме
Фонтан Треви в Риме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալիայի ամենամեծ և հայտնի շատրվանի մեջ զբոսաշրջիկները, հիմնականում, գցում են եվրո, դոլար և իեն։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Տրևի շատրվանի` զբոսաշրջիկների շնորհիվ «աշխատած» 1,4 մլն եվրոն կուղղվի բարեգործական նպատակների, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով La Repubblica իտալական թերթին։

Ոչ միայն Հռոմի, այլև Իտալիայի ամենամեծ և հայտնի շատրվանը գերում է հազարավոր զբոսաշրջիկների, իսկ շատրվանի մեջ մետաղադրամներ գցելու սովորությունը զբոսաշրջային ամենակարևոր ավանդույթներից մեկն է քաղաքում։ Համոզմունք կա, որ Տրևիի մեջ աջ ձեռքով և մեջքով կանգնած մետաղադրամ գցած մարդը կրկին Հռոմ կայցելի։

Զբոսաշրջիկների թողած գումարը կծառայի Caritas միջազգային կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը և կուղղվի չքավոր ընտանիքների համար սուպերմարկետներ, ճաշարան, կացարան կառուցելու նախագծի և այլն նպատակների իրագործմանը։

Упоминание об Армении на древнеримских монетах - Sputnik Արմենիա
Հայաստանի հիշատակումը՝ Հին Հռոմի մետաղադրամներին

Առավել հաճախ շատրվանի ավազանում մարդիկ գցում են եվրո, դոլար և իեն, սակայն վերջին ժամանակներում առավել հաճախ է նկատվում ավստրալիական դոլարի առկայությունը։ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, հավաքվել էր 1.4 մլն եվրոյին համարժեք գումար։

Սա 100 հազարով ավելի է 2013 թվականից, երբ վերջին անգամ հրապարակեցին վիճակագրությունը։ Շատրվանի մեջ ոչ միայն գումար է ընկնում։ Caritas-ի տվյալներով, ավազանից տարբեր ժամանակ գտել են նաև Մարիամ Աստվածածնի և Հռոմի Ֆրանցիսկոս պապին պատկերող մեդալիոններ, բանալիներ, կողպեքներ, ապարանջաններ, մի շարք արևային ակնոցներ, ինչպես նաև… երկու դնովի ծնոտ։

Շատրվանի եկամուտը գերազանցում է Հռոմի միջին թանգարանի եկամուտը։ Օրինակ, Հռոմի ազգային թանգարանը տարեկան աշխատել է 1,1 մլն եվրո։ Հավերժական քաղաքի խորհրդանիշներից մեկի լայնությունը 20 մետր է, կենտրոնական հատվածում բարձրությունը` 26 մետր։

Լրահոս
0