ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13-ին լրագրողների հետհանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասվանդելու պաշտոնական հրավեր կուղարկեն Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին դասախոսելու մեր դպրոցում։ Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի հանդես գալ մեր դպրոցում: Առաջինը այն պատճառով, որ ցանկացած դպրոցի համար պատիվ է երկրի առաջին նախագահին հյուընկալելը: Ես կերազեի, եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաները դասավանդեին հայաստանյան բուհերում»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնած «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի առաջին հոսքի ընդունելությունը մեկնարկել էր 2016 թվականի նոյեմբերին: