00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսիս Օհանյանը` Քըրք Քըրքորյանին. «Շնորհակալ եմ մեր պատմությունը մեծ էկրան բերելու համար»

© AFP 2024 / SAUL LOEBАлексис Оганян
Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պապի հետ մասնակցել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը և գրառում կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը, որը կազմակերպվել է Լոս Անջելեսում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա գրել է իր տպավորությունների մասին:

«Պատիվ ունեմ #պահելխոստումը այստեղ` Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա երիտասարդ Ջոն Օհանյանի հետ, որը կարմիր գորգի վրա ինձ հետ քայլեց «բոսսի» նման: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ամբողջ աշխարհում: Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը և երբեք չեն կարողանա մեզ լռեցնել: Հուսով եմ, որ այդ էպիկական ֆիլմն ավելի մեծ տեղեկացվածություն (ինչպես նաև ճանաչում) կբերի Հայոց ցեղասպանությանը: Շնորհակալ եմ մեր պատմությունը մեծ էկրան բերելու համար, Քըրք»,- նշել է Ալեքսիս Օհանյանը:

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

Русская версия

Լրահոս
0