ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Ռիգայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: