ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է, չորեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
«Ամենակարևորը՝ երեխաների, երիտասարդների հետ աշխատելն ու ֆուտբոլը զարգացնելն է: Դուք ունեք Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, այնպես որ, դուք կարող եք լավ ֆուտբոլիստներ մեծացնել»,- ընդգծեց Չեֆերինը:
Նա զրուցել է ուժեղագույն ակումբների ղեկավարների հետ՝ նշելով, որ արտերկրում ֆուտբոլիստներին ընտրելու հարցում աշխարհագրական դիրքով չեն առաջնորդվում: Ֆուտբոլի զարգացմանը խանգարում են ազգային թույլ առաջնությունները, սակայն միլիոնավոր դոլարների հարց է, և այն լուծվում է:
![Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/699/74/6997475_0:0:1600:1005_600x0_80_0_0_4fcc4ab5185ddfdc7b15d18b7ac5f272.jpg)
![Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/699/79/6997944_0:0:1599:1005_600x0_80_0_0_77a59622acde426c048f6231084773ce.jpg)
![Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/699/81/6998195_0:59:1600:1065_600x0_80_0_0_dcedf0c525ae68ce76bd60c909ccaad2.jpg)
![Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/699/80/6998003_0:0:1600:1005_600x0_80_0_0_5b0e6db4d85f2cb1900c86251752c87a.jpg)
![Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում Ալեքսանդր Չեֆերինը Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/699/75/6997534_0:0:1600:1005_600x0_80_0_0_334c8bb693ca79ac0c19db847de5a2d3.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն, իր հերթին, նշեց, որ ազգային առաջնության ուժեղացումը ներքին հարց է, որը ՈՒԵՖԱ-ի իրավասության մեջ չէ:
Չեֆերինի այցը կապված է, առաջին հերթին, Հայաստանում պատանեկան ֆուտբոլի զարգացման հետ:
ՈՒԵՖԱ-ի նախագահը Հայաստան է ժամանալ մասնակցելու Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքին:
Русская версия