Արմեն Պողոսյան
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երեխաների առողջությունը մանկական հաստատություններում վտանգված է: Նման եզրակացության է հանգել «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն՝ վերլուծելով վերջին 1-2 տարվա ընթացքում գրանցված սննդային թունավորումների դեպքերը:
«Վերջին դեպքը Գյուլագարակի մանկապարտեզի դեպքն էր, երբ 9 երեխա հայտնվեց հիվանդանոցում, և պատճառը մինչև այսօր հայտնի չէ»,- ասաց Պողոսյանը:
Ասոցիացիան ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակ է պատրաստել, որն առաջիկայում կհրապարակվի նաև մամուլում: