Հրաչ Բերբերյան
Նրա խոսքով՝ դեռ աշնանը մենք վնասներ ունեցանք. կրծողները լայնամասշտաբ վնասներ հասցրին այգիներին:
«Ծանր ձմեռվա տևական ցրտի հետևանքով հատկապես Արարատյան դաշտավայրում այգեթաղ չարված խաղողը համարյա թե ամբողջությամբ ցրտահարվեց»,- ասաց Բերբերյանը:
Ըստ նրա՝ խնդիրներ կան նաև դեղձենու հետ կապված: Որոշ տեղերում մինչև 30-40 տոկոս ցրտահարություն է գրանցվել: Մասնագետը նշում է, որ ծիրանենու հետ կապված լուրջ խնդիրներ չկան, բայց ցրտահարվել են մատղաշ շիվերը:
«Այս ամենը հանգեցրեց նրան, որ մենք այս տարի ռեկորդային բերք չենք ունենա»,- ասաց նա: