00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!» նախագծի հայ մասնակիցը հաջողություն է մաղթում Ադրբեջանի ներկայացուցչին

Բաժանորդագրվել
«Ты супер!» նախագիծը լքած Անգելինա Պապիկյանին Գյումրիում դիմավորեցին կարոտով ու անսահման ջերմությամբ։

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանի կարծիքով` նախագծից հետո Անգելինան հասունացել է, մեծացել, նրա խոսքն ավելի համարձակ է դարձել։

Երաժշտական խմբակի ղեկավար Մարիամ Քյուրքչյանը հաստատեց տնօրենի ասածը։ Անգելինայի մայրն էլ աղջկա մասին խոսելիս չթաքցրեց ուրախությունը։

«Երբ նա Սայաթ Նովա է երգում, մարմինս փշաքաղվում է։ Իմ միակ երազանքն է, որ Անգելինային տեսնեմ մեծ բեմերում»,- ասաց աղջկա մայրը` Հռիփսիմեն։

Նրա խոսքով` Անգելինան պատրաստ էր նաև պարտությանը, որովհետև նա առաջ գնալու ուժ ունի։

«Ես երջանիկ մայր եմ»,- ասաց Հռիփսիմեն` նշելով, որ նախագծից հետո շրջապատի վերաբերմունքը փոխվել է աղջկա հանդեպ, բոլորն ասում են` «Անգելինա, ты супер»։

Ռուսաստանից վերադարձած Անգելինան էլ վստահեցրեց` այս նախագծի շնորհիվ ազատվել է բարդույթներից։ Այժմ նա պատրաստվում է մասնակցել նախագծի հաջորդ եթերաշրջանին։ Ասաց, որ կուզեր կրկին հանդիպել Ադրբեջանի մասնակից Փարվանա Ալջանովայի հետ, որի հետ հասցրել են ընկերանալ նախագծի շրջանակում։

«Փարվանան շատ լավ ընկեր է»,- ասաց Անգելինան և պատմեց, թե ինչպես են նրանք մտերմացել ու միմյանց հետ շփվել ժեստերի լեզվով։

Այս նախագծի կարևորագույն ձեռքբերումն Անգելինայի համար հորաքրոջ հետ հանդիպումն էր։

«Ինձ համար ամենամեծ հաղթանակը հորաքրոջս հետ հանդիպումն էր»,- ասաց նա` նշելով, որ «Ты супер» նախագծին մասնակցելու համար Ռուսաստանում անցկացրած ժամանակահատվածը իսկական երջանկության շրջան էր։ Նա ևս մեկ անգամ համոզվեց, որ ճիշտ ուղի է ընտրել։

«Երբ ես երգում եմ, ինձ ազատ եմ զգում։ Կարծում եմ, որ բեմն է իմ ճանապարհը»,- ասաց նա։

Լրահոս
0