ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Թվիթեր սոցցանցում հայատառ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!», — գրել է Կանդելակին:
Հաղորդավարուհին նաև տեղադրել է Մխիթարյանի գոլի տեսանյութը:
Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա! pic.twitter.com/hKAGydJIPX
— Тина Канделаки (@tina_kandelaki) 9 апреля 2017 г.
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», և հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։