ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հոնկոնգում կազմակերպված ցուցադրության ընթացքում կներկայացվեն 11-18-րդ դարերի ձեռագրերը։։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Նշված է, որ հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են։
«Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները»,- ասել է Հոնկոնգի համալսարանի Թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն:
Հոնկոնգում կազմակերպված ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 11-ը: