ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն: Այս մասին նշված է ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ։
«Նա ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին»,- հայտնում են ոստիկանությունից:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: