ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնը այցելել է Ջորջ Բուշ ավագին, որը նախագահի պաշտոնում է եղել իրենից առաջ, և նվիրել է նրան «ուրախ» գուլպաներ։
«Հաճելի էր այսօր ժամանակ անցկացնել Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ Հյուսթոնում։ Մենք խոսեցինք երեխաների, թոռների, առաջվա ու ներկա ժամանակների մասին։ Եվ գուլպաների մասին», — գրել էր Քլինթոնը Twitter-ի իր էջում։
Great to spend time with @GeorgeHWBush & Mrs. Bush in Houston today. We caught up about kids, grandkids, old times and new times. And socks. pic.twitter.com/CshV6tI5Ae
— Bill Clinton (@billclinton) 9 апреля 2017 г.
Գրառման տակ Քլինթոնը նկար էր տեղադրել, որում պատկերված է, թե ինչպես է նա հաշմանդամի սայլակում նստած Բուշ ավագին երկու զույգ նոր գուլպա նվիրում։
Ջորջ Բուշ ավագը հայտնի է որպես վառ ու ուրախ պատկերներով գուլպաների սիրահար։ Բուշը, որը երկրի նախագահն էր 1989-1993 թթ., հիմա 92 տարեկան է։ Հունվարին թոքերի բորբոքմամբ նրան հոսպիտալացրել են։