ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Թեոդոսիայի հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսու շիրիմի ցանկապատի նորոգման աշխատանքները, հայտնում է Крыминформ-ը՝ հղում անելով «Քաղաքացիական ակտիվ» հասարականան կազմակեպության ներկայացուցիչ Բորիս Յարմենոյին։
«Թեոդոսիայի հայ համայնքը սկսել է մեծն նկարիչ Հովհաննես Այվազովսու շիրիմի ցանկապատի նորոգման աշխատանքները, որոնք նվիրված են նրա ծննդյան 200-ամյակին»,- հայտնել է նա։
Ավելի վաղ Ղրիմի մշակութային ժառանգության պահպանման պետական կոմիտեն առաջարկ է ներկայացրել՝ լրացուցիչ 160 միլիոն ռուբլի տրամադրել հասցեական ներդրումային ծրագրի շրջանակում «Տուն, որտեղ ապրել է նկարիչ Այվազովսիկն» համալիրի նորոգման համար։