ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. «Արցախի ձայները» երաժշտական նախագծի մասնակից Էռնա Միրզոյանը «Новая Волна-2017»-ի եզրափակիչ է դուրս եկել։
«Կարծում եմ՝ այս նորությունը կուրախացնի մեր բոլոր ընկերներին և երկպագուներին. «Новая Волна-2017»-ի եզրափակչում Էռնան է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արցախի ձայները» նախագծի հիմնադիր ղեկավար Լիրա Քոչարյանը։
Մոտ 150 մասնակից Ռուսաստանից և այլ երկրներից փուրձում էին հայտնվել 16 մասնակցի շարքում։
Մրցույթին մասնակցում են 16-ից 35 տարեկան կատարողներ, «Новая Волна»- ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Սոչիում՝ սեպտեմբերի 8-15-ը։ Մինչ այդ բոլոր մասնակիցներին անհրաժեշտ է կազմել վերջնական երգացանկը։
2014 թվականի Էռնա Միրզոյանը մասնակցել է «Голос» նախագծի հայկական տարբերակին։ Լսումների երկրորդ օրը նա կատարել է Սթիվի Ուոնդերի Higher Ground երգը։